Ընկերություն

"Թրասթ Աուդիտ” ՓԲԸ-ն մատուցում է աուդիտորական և խորհրդատվական ծառայություններ տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին: "Թրասթ Աուդիտ” ՓԲԸ-ն առաջարկում է ծառայությունների տարբեր փաթեթներ կախված ընկերության պահանջներից, գործունեության ոլորտներից և առանձնահատկություններից: Ընկերությունն ունի ներքին վերահսկողության արդյունավետ համակարգ, որն էլ հանդիսանում է տրամադրվող ծառայությունների բարձր որակի ապահովման երաշխիք:

2018թ. հոկտեմբերին Թրասթ Աուդիտ ՓԲԸ-ն միացավ JPA INTERNATIONAL հաշվապահական և աուդիտորական անկախ ընկերությունների համաշխարհային ցանցին: JPA INTERNATIONAL-ին միանալու հիմնական նպատակը, համաշխարհային ցանցի անդամ այլ ընկերությունների հետ հմտությունների և գիտելիքների փոխանակման արդյունքում, Թրասթ Աուդիտ ՓԲԸ-ի հաճախորդներին տրամադրվող ծառայությունների բարձր որակի շարունակական ապահովումն է:

Հաճախորդների հետ համագործակցելիս ընկերությունն առաջնորդվում է այն դիրքորոշմամբ, ըստ որի կազմակերպության աուդիտը ապահովում է ոչ միայն ֆինանսական ցուցանիշների հավաստիության ստուգում, այլ նաև օգնում է խուսափել տարբեր սխալներից և ժամանակին շտկել դրանք:

Ընկերության աուդիտորները նպատակ չեն հետապնդում մեղադրել հաճախորդ կազմակերպություններին թույլ տրված սխալների համար, այլ օգնում են հայտնաբերել դրանք, նվազեցնել հարկային ռիսկերը, ինչպես նաև նախապատրաստվել հարկային ստուգմանը: Որակավորված աուդիտորի կամ խորհրդատուի հետ շփումը "Թրասթ Աուդիտ”-ը դիտարկում է որպես հաճախորդ ընկերության ֆինանսական աշխատակիցների որակավորման բարձրացման լրացուցիչ միջոց:

Մենք օգտագործում ենք մեր ընկերության աշխատակիցների գիտելիքներն ու հմտությունները` օգնելու Ձեզ ավելի ճիշտ որոշումներ կայացնել, ավելի արագ աճել և ուժեղ մրցակից լինել: Մեր գործընկերները մեզ են ընտրում, քանի որ մենք հայտնի ենք մեր բանիմաց անձնակազմով, տվյալ ոլորտի խորը իմացությամբ և աշխատանքն արդյունավետ և արագ կազմակերպելու ունակությամբ:

Մեր Ընկերության արժեքը վստահությունն է, այն վստահությունը, որը ներշնչում ենք մեր գործընկերներին: Հայտնի է, որ վստահությունը որակի անբաժանելի մասն է և հեշտությամբ ձեռք չի բերվում:
Անկախ նրանից` ինչքան մեծ է Ձեր բիզնեսը, պետական է, թե մասնավոր կամ  թե ինչ ոլորտում է գործում, մենք կօգնենք Ձեզ ավելի խելամիտ որոշումներ կայացնել և հասնել Ձեր առջև դրված նպատակներին:
Վստահ եղեք, որ մենք կօգնենք Ձեզ բացահայտել Ձեր հնարավորությունները և ավելի մեծ արժեքներ ստեղծել այսօր և ապագայում:

Ոլորտային օրենսդրություն

  • Աուդիտորական գործունեության մասին ՀՀ օրենք
  • Հաշվապահական հաշվառման մասին ՀՀ օրենք
  • Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին ՀՀ օրենք

Ստանդարտներ

  • Աուդիտի և որակի վերահսկողության միջազգային ստանդարտներ
  • Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներ (ՖՀՄՍ)
  • Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներ (ՀՀՄՍ)
  • Ֆինանսական հաշվետվությունների մեկնաբանությունների միջազգային կոմիտեի (ՖՀՄՄԿ) մեկնաբանություններ

Հարկային օրենսդրություն

  • Հարկերի մասին ՀՀ օրենք
  • Ավելացված արժեքի հարկի մասին ՀՀ օրենք
  • Շահութահարկի մասին ՀՀ օրենք
  • Եկամտային հարկի մասին ՀՀ օրենք
  • Ակցիզային հարկի մասին ՀՀ օրենք
© 2025 ԹՐԱՍԹ ԱՈՒԴԻՏ ՓԲԸ
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏՀեռ. +(374) 10 51-61-11, Բջջ. +(374) 96 52-50-84, Էլ-հասցե. Этот адрес электронной почты защищен от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
ՀՀ, 0001, Երևան, Թումանյան 8, գրասենյակ 321