Աուդիտ
Չնայած ժամանակի ընթացքում բիզնեսի շատ օրենքներ փոփոխվել են, սակայն հիմքը նույնն է մնացել: Ներդրողների սպասելիքների արդարացումը պայմանավորված է ազնիվ, ճշգրիտ և ամբողջական ֆինանսական հաշվետվություններ ներակայացնելով:
Աուդիտը Ձեր ընկերության և առհասարակ ֆինանսական համակարգի հանդեպ վստահությունը պահպանելու հիմնական միջոցն է:
Թրասթ Աուդիտ-ի մոտեցումը հիմնված է միասնական մեթոդոլոգիայի վրա, որը մշակված է Աուդիտի միջազգային ստանդարտներին համապատասխան: Այն հիմնված է պրոֆեսիոնալ ազնվության, անկողմնակալության և բարոյական վարքագծի հիմնական սկզբունքների վրա, որոնց պետք է համապատասխանեն բոլոր գործընկերներն ու աշխատողները:
Թրասթ Աուդիտ-ի ներսում գործում են աուդիտի իրականացման էֆեկտիվ միջոցներ, ռեսուրսներ և ընթացակարգեր, որոնք օգնում են մեր մասնագետներին բարձրորակ աուդիտորական ծառայություններ մատուցել: Այս ծառայությունները մատուցելիս հավատարիմ ենք մնում անհատական մոտեցման, պրոֆեսիոնալ օբյեկտիվության և անկախության բարձրագույն ստանդարտներին: Աուդիտին նշված մոտեցումը օգնում է մեր հաճախորդներին դուրս գալ յուրաքանչյուր բարդ իրավիճակից: Մեր մոտեցումը կենտրոնանում է հաճախորդների բիզնեսը և դրա կառավարման առանձնահատկությունները հասկանալու վրա: Այն համատեղում է ռիսկի ճշգրիտ գնահատումը, հետազոտական գործընթացները, հասանելիության և արագ արձագանքելու ունակությունը` պայմանավորված հաճախորդների բիզնեսը ճիշտ հասկանալով:
Եվ սա ապահովում է այն, որ մենք իրականացնում ենք Ձեր աուդիտը` հաշվի առնելով Ձեր բիզնեսի ոլորտը և կարգավորման վերջին ստանդարտները: Մենք հաշվի ենք առնում այն ռիսկերը, որոնց առջև կանգնած է Ձեր ընկերությունը, այն միջոցները որոնցով ղեկավարությունը կառավարում է դրանք, ինջպես նաև հաշվետվությունների թափանցիկությունը:
Ծառայությունների մատուցման բարձր մակարդակը մեր հիմնական նպատակն է: Մենք տրամադրում ենք ամբողջական աուդիտ և հավաստման ծառայություններ իրական արժեքներ ապահովելու համար:
Թրասթ Աուդիտ-ի կողմից մատուցվող աուդիտորական ծառայություններն են.
- տարեկան ֆինանսական հաշվետվությունների աուդիտ,
- միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների աուդիտ,
- ընդհանուր կամ թեմատիկ աուդիտ,
- աուդիտին հարակից ծառայություններ` աուդիտորական դիտարկում, համաձայնեցված ընթացակարգեր, կոմպիլյացիա,
- դրամաշնորհային ծրագրերի աուդիտ,
- ներքին աուդիտի ծառայություններ: