Խորհրդատվություն

Երբ բիզնեսում փոփոխություններ են տեղի ունենում (հաշվապահական հաշվառման նոր ստանդարտների ընդունում, ոլորտային օրենսդրության փոփոխություններ), բիզնեսը կանգնում է մեծ դժվարությունների առաջ, որոնք կարող են ծանր ազդեցություն ունենալ իր ֆինանսական վիճակի վրա: Այդ պատճառով Ձեր կողքին Թրասթ Աուդիտ-ի նման խորհրդատու ունենալը շատ կարևոր է: Մենք կուսումնասիրենք Ձեր բիզնեսի բոլոր առանձնահատկությունները և դրանք կօգտագործենք Ձեր հետագա զարգացմանը նպաստելու համար:

Ներկայումս շատ բիզնեսներ փորձում են լուծել երկու կարևոր հարց` բարելավել բիզնեսի իրականացումը և նվազեցնել ծախսերը: Այս երկուսի իրականացումը կապահովի զգալի շահութաբերություն և կնպաստի ավելի կայուն և մրցունակ դիրք գրավելուն:

Ձեզ օգնելու համար, լուծել այս փոխկապակցված խնդիրները և հասնելու Ձեր պոտենցիալին, մենք առաջարկում ենք մեր պրոֆեսիոնալ խորհրդատուներից կազմված թիմի ծառայությունները:

Այսպիսով, եթե Ձեր նպատակն է ամբողջովին փոխել Ձեր բիզնեսը կամ պահպանել այն և կառուցել այսօրվա նվաճումների վրա, Ձեր կողքին փորձառու խորհրդատուներ ունենալը կարագացնի  նպատակների իրականացման տեմպերը:

Զարգացող բիզնեսներին անհրաժեշտ են այնպիսի խորհրդատուներ, ում կարելի է վստահել: Նրանց պետք են փորձված մարդիկ, որոնք կարող են ճիշտ խորհուրդներ տրամադրել դժվար իրավիճակներից դուրս գալու համար: Նմանապես, ավելի զարգացած բիզնեսների համար վստահությունը հարաբերությունների հիմքն է: Բիզնեսի խորհրդատուների հետ համագործակցելը կօգնի դուրս հանել կազմակերպությունը բոլոր հնարավոր դժվարին իրավիճակներից: Այսօրվա ձեռքբերումները վաղվա սպասելիքներն են:

Ոլորտային օրենսդրություն

  • Աուդիտորական գործունեության մասին ՀՀ օրենք
  • Հաշվապահական հաշվառման մասին ՀՀ օրենք
  • Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին ՀՀ օրենք

Ստանդարտներ

  • Աուդիտի և որակի վերահսկողության միջազգային ստանդարտներ
  • Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներ (ՖՀՄՍ)
  • Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներ (ՀՀՄՍ)
  • Ֆինանսական հաշվետվությունների մեկնաբանությունների միջազգային կոմիտեի (ՖՀՄՄԿ) մեկնաբանություններ

Հարկային օրենսդրություն

  • Հարկերի մասին ՀՀ օրենք
  • Ավելացված արժեքի հարկի մասին ՀՀ օրենք
  • Շահութահարկի մասին ՀՀ օրենք
  • Եկամտային հարկի մասին ՀՀ օրենք
  • Ակցիզային հարկի մասին ՀՀ օրենք
© 2017 ԹՐԱՍԹ ԱՈՒԴԻՏ ՓԲԸ
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏՀԵՌ. +(374) 10 51-20-21, ԲՋՋ. +(374) 96 52-50-84 , ԷԼ-ՀԱՍՑԵ. Этот адрес электронной почты защищен от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
ՀՀ, Երևան ք., Ալեք Մանուկյան 9