Հաշվապահական հաշվառման վարում

 Թրասթ Աուդիտ-ը մատուցում է հաշվապահական հաշվառման ծառայություններ` օգնելով հաճախորդներին օպտիմալացնել բիզնեսի կարևոր, բայց ոչ հիմնական գործառույթների իրականացումը: Առաջարկում ենք որակավորված մասնագետներ, տեխնոլոգիական ռեսուրսներ և լավագույն բիզնես գործընթացներ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հաշվապահական հաշվառումը, մարդկային ռեսուրսների կառավարումը, հարկային պլանավորումը: Բացի այդ, հաշվապահական հաշվառման ծառայությունները իրենց մեջ ներառում են խորհրդատվական ծառայություններ, որոնք կօգնեն հաճախորդներին փոփոխություններ իրականացնելու, ծախսերը կրճատելու և ռիսկերը նվազեցնելու հարցում:

Թրասթ Աուդիտ-ի հաշվապահական հաշվառման մասնագետները տեղյակ են  հաշվապահական հաշվառման նորարարություններին և ոլորտի օրենսդրությանը, ունեն տարբեր ոլորտների հաճախորդների հետ աշխատելու հարուստ փորձ:

Մենք օգտագործում ենք իրավիճակին համապատասխան մշակված մեթոդներ, որը մեզ հնարավորություն է տալիս աջակցել Ձեզ փոփոխությունները կառավարելու, որակը օպտիմալացնելու հարցում, անկախ այն բանից` տնտեսության որ ոլորտում և ինչպես եք իրականացնում Ձեր բիզնեսը: Մենք կօգնենք Ձեզ

  • Նոր ստանդարտների և մոտեցումների կիրառման,
  • Հաշվապահական ձևերի նորացման,
  • Ճշգրիտ հաշվետվություններ կազմելու,
  • Ներքին վերահսկողության,
  • Վերոնշյալ յուրաքանչյուր հարցում ուղղումներ կատարելու հարցում:

Մենք հավատում ենք, որ այս ամենից բացի, հաճախորդների հետ հաղորդակցությունը նույնպես հսկայական նշանակություն ունի արժեքների ստեղծման հարցում, և այդ արժեքները ստեղծվում են պրակտիկ և ամեն իրավիճակին համապատասխան լուծումների դեպքում, որոնք կբավարարեն Ձեր յուրահատուկ պահանջները:

Մենք օգնում ենք կազմակերպություններին ավելի խելամիտ որոշումներ կայացնել և ավելի արագ իրենց առջև դրված նպատակներին հասնել:

Մենք խորհրդակցում ենք մեր հաճախորդների հետ նորարարություններ իրականացնելու և աճելու, ծախսերը նվազեցնելու, ռիսկերը կարգավորելու և նվազագույնին հասցնելու համար:

Մեր նպատակն է աջակցել Ձեզ` ստեղծելու, կառավարելու և իրականացնելու երկարատև, շահավետ գործունեություն:

Ոլորտային օրենսդրություն

  • Աուդիտորական գործունեության մասին ՀՀ օրենք
  • Հաշվապահական հաշվառման մասին ՀՀ օրենք
  • Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին ՀՀ օրենք

Ստանդարտներ

  • Աուդիտի և որակի վերահսկողության միջազգային ստանդարտներ
  • Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներ (ՖՀՄՍ)
  • Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներ (ՀՀՄՍ)
  • Ֆինանսական հաշվետվությունների մեկնաբանությունների միջազգային կոմիտեի (ՖՀՄՄԿ) մեկնաբանություններ

Հարկային օրենսդրություն

  • Հարկերի մասին ՀՀ օրենք
  • Ավելացված արժեքի հարկի մասին ՀՀ օրենք
  • Շահութահարկի մասին ՀՀ օրենք
  • Եկամտային հարկի մասին ՀՀ օրենք
  • Ակցիզային հարկի մասին ՀՀ օրենք
© 2024 ԹՐԱՍԹ ԱՈՒԴԻՏ ՓԲԸ
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏՀեռ. +(374) 10 51-61-11, Բջջ. +(374) 96 52-50-84, Էլ-հասցե. Этот адрес электронной почты защищен от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
ՀՀ, 0001, Երևան, Թումանյան 8, գրասենյակ 321